«Սուրմալու» առևտրի կենտրոնում գիշերային ժամերին որոնողական աշխատանքները կդադարեցվեն, ասել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Պայթյունի ենթադրյալ հատվածում ունենք վտանգավոր պատկեր, փլուզման վտանգն այդ հատվածում ավելի մեծ է:  Շտաբի կողմից որոշում է կայացվել, որ գիշերային ժամերին աշխատանքները դադարեցվեն: Լույսը բացվելուն պես աշխատանքները նորից կվերականգնվեն», — նշել է  ԱԻՆ խոսնակը:

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի, զոհվածներից մեկի անձը դեռ չի նույնականացվել:

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝ 

1․ Գագիկ Կարապետյան

2․ Վանիկ Ամիրխանյան։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն