ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը օգոստոսի 18-ին հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդեսի հետ:

Ինչպես հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից, հեռախոսազրույցի ընթացքում Իոաննիս Կասուլիդեսը ցավակցություն է հայտնել օգոստոսի 14-ին Սուրմալու առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մարդկային զոհերի առնչությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: 

ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել Հայաստան-Կիպրոս հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Քննարկվել են երկկողմ ու բազմակողմ ձևաչափերում համագործակցության հետագա ընդլայնման և ամրապնդման հեռանկարները:   

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն