Հրդեհ Երևանի բնակարաններից մեկում
Օգոստոսի 18-ին, ժամը 23։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցի թիվ 33 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բնակարանում հրդեհ է բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 19-ին, ժամը 00։38-ին, մարվել՝ 01։03-ին։ Այրվել են բնակարանի խոհանոցը՝ գույքով (մոտ 10 քմ), մալուխներ (մոտ 50 գմ), ջերմահարվել՝ հյուրասենյակը, սանհանգույցը և նախասրահը։