Վիգեն Նազարյանը` Ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն
Բուլղարիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակչում հայ մարզիկ Վիգեն Նազարյանը դրամատիկ գոտեմարտից հետո նվաճեց ոսկե մեդալ:
Գոտեմարտի ավարտից մեկ վայրկյան առաջ մրցավարը միավոր տվեց մեր մարզիկի իրանցի մրցակից Չուբանիին՝ պատճառաբանելով, թե Վիգենը մեկ ոտքը դուրս է դրել գորգից:
Որոշումը վիճարկեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը (Նա արդեն նշանակվել է մեծահասակների հավաքականի գխլավոր մարզիչ):
Դրանից հետո հաղթանակը շնորհվեց ՀՀ ներկայացնող մարզիկին: