Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ ընդունել էր «Օրենբուրգին»: «Կանաչներին» հաջողվեց հաղթել 2:0 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ հանդիպմանը և խաղի 66-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

Այժմ «Կրասնոդարը» ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 6-րդն է:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն