Եվրահանձնաժողովը տուգանել է խոշոր ավտոարտադրողներին
Եվրահանձնաժողովը տուգանել է BMW- ին և Volkswagen Group- ին (Volkswagen, Audi և Porsche) 875 միլիոն եվրոյով` ԵՄ մրցակցության և դիզելային շարժիչների արտանետումների կանոնները խախտելու համար, հաղորդում է DW-ը։
«Եվրահանձնաժողովը որոշում կայացրեց ընդդեմ հինգ ավտոարտադրողների ՝ Daimler-ի, BMW-ի, ինչպես նաև Volkswagen-ի, որի մի մաս են կազմում Audi- ն և Porsche-ը: ԵՀ-ն ընդհանուր 875 միլիոն եվրո տուգանք է սահմանել», – ասել է ԵՀ գործադիր փոխնախագահ Մարգրեթ Վեստագերը։