Պատերազմից հետո պարզվեց, որ Արցախի հանդեպ անտարբեր գտնվեցին գրեթե բոլորը. Արցախն ազատագրողները, Արցախի համար եղբայր, հայր ու ընկեր կորցրածները, Արցախի անկախությունը կերտածները։ 

92-ին Շուշի ազատագրողները 2020-ին Շուշին լուռումունջ հանձնեցին, հետո եկան, պատգամավորական մանդատը վերցրեցին ու Շուշին հանձնողին սկսեցին դիմել «պարոն վարչապետ»-ով, ասես ոչինչ էլ չէր եղել։

Պատերազմից հետո պատերազմը տանուլ տված և ոչ մի սպա ինքնասպան չեղավ։ Հարյուրավոր զոհեր ու կիլոմետրերով տարածքային կորուստներ վզներին դեռ մի բան էլ դատարաններում փորձում են ապացուցել, որ իրենք անմեղ են։

Արցախի խորհրդանիշ համարվող հոգևորականներից մեկը, ով նաև Արցախն ազատագրողներից մեկն էր, պատերազմի ավարտից օրեր անց մեկնեց ԱՄՆ ու մինչ օրս այնտեղ է. ինչ որ իվենթների է մասնակցում շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ ու նկարվում ցածրորակ սերիալների ցածրորակ դերասանների կողքին։ Բերձորի խաչքարերն են տեղափոխում ու եկեղեցում վերջին պատարագը մատուցում, ինքը Սոսոյի հետ նկարվում ա։ Արցախի համար այս ծանր օրերին ինքն ԱՄՆ-ում է արդեն 2 տարի։ Բայց, եթե, Աստված չանի, մահանա, պիտի ասեն՝ սիրտը չդիմացավ Արցախի կորստին։ Ըհը, հեսա...

Եթե Արցախը սենց հեշտ ու հանգիստ, բոլոր կողմերով համաձայնեցված տալու էիք ու օֆ էլ չէիք քաշելու, բա էս 30 տարվա քարոզն ինչի՞ համար էր։ Ինչի՞ 30 տարի պնդեցիք, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հայկական են, բայց, երբ այդ տարածքները գրիչով հաննձեցին թշնամուն, ոչ մեկիդ ծպտունը դուրս չեկավ։ 

Հիմա գոնե տեսնում ենք, որ ոչ մեկդ Արցախի կորստի դարդից չմեռավ, դեռ մի բան էլ շատերը բարգավաճեցին։ Լավ, եթե ձեզ չէիք կոտորելու Արցախի կորստից հետո, էն տղերքին հազարներով ինչի՞ կոտորեցին։ Իրանք ձեր քարոզած արժեհամակարգով էին չէ՞ մոտեցել հայրենիքի պաշտպանությանը։ Բա իրանց ինչի՞ դավաճանեցիք։ Ինչի՞ իրանց սովորեցրեցիք մի բան, բայց ինքներդ չհավատացիք ձեր սովորացրածին։ Ինչի՞ զինվորական երդման մեջ մտցրեցիք «անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս և հանուն նրա չխնայել կյանքս» տողը, բայց ձեզնից և ոչ մեկը չսատկավ էդ հայրենիքի ծվեն-ծվեն լինելու փաստից։ 

Ինչի՞ մեզ հայրենիք սիրել սովորացրեցիք, բայց դուք տենց էլ անհայրենիք մնացիք...


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն