ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ
Օգոստոսի 23-ին, ժամը 20։26-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1986 թ․) և «BMW» (Գ․ Գ․, ծնված 1986 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel Zafira» ավտոմեքենայի ուղևոր Գ․ Թ․-ն (ծնված 1977 թ․) տեղում մահացել է։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Գ․ Թ․-ի դին և ավտոմեքենայում արգելափակված ուղևոր Ս․ Վ․-ին (ծնված 1962 թ․), այնուհետև մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։
Ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են Թալինի ԲԿ․ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները, հոսանքազրկել ավտոմեքենաները և իրականացրել հերթապահություն։