Երևանի «Նոա» ֆուտբոլի ակումբի նոր գլխավոր մարզիչը Ռոբերտ Արզումանյանն է:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Երևանի «Նոան» այսուհետ կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Ռոբերտ Արզումանյանը։ 37-ամյա մասնագետի նախորդ ակումբը «Ուրարտուն» էր, որը նա գլխավորում էր 2021 թվականի մարտից մինչև 2022-ի հունիս։

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: Այժմ մրցաշարային աղյուսակում առաջատարները երկու թիմեր են` «Ալաշկերտը» և «Վանը», որոնք ունեն 10-ական միավոր: երրորդ տեղում 9 միավորով «Ուրարտուն» է: 4-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիան», «Շիրակը», «Արարատը» և «Լեռնային Արցախը»: 3-ական միավոր են վաստակել ԲԿՄԱ-ն և «Փյունիկը» և մեկ միավորով մրցաշարային աղյուսակի հետնապահն է «Նոան»:

Առաջնության 5-րդ տուրի խաղերը կկայանան օգոստոսի 26-30-ը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն