ՀԱՀ նախկին նախագահ Զուման սկսել է կրել պատիժը
Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Ջեյքոբ Զուման սկսել է կրել պատիժը:
Նա դատապարտվել է 15 ամսվա ազատազրկման երկրի դատական համակարգի նկատմամբ անարգանքի համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այս մասին հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ Լիրանձու Տեմբան:
«Զուման հանձնվել է ոստիկանությանն ու այժմ գտնվում է Էստկուր ուղղիչ հաստատությունում»,-ասել է նա:
Ընդ որում, դեռ պարզ չէ՝ արդյոք Զուման ամբողջությամբ կկրի իր պատիժը:
Նա երկրի ՍԴ միջնորդություն էր ներկայացրել, որը կքննարկվի հուլիսի 12-ի նիստում:
Զուման ընտրվել էր ՀԱՀ նախագահ 2009 թվականի մայիսին, 5 տարի անց վերընտրվել էր երկրորդ ժամկետով: Սակայն 2018 թվականին նա ստիպված եղավ հրաժարական տալ կոռուպցիայի մեջ մեղադրանքների ֆոնին ճնշման ներքո: