Շինարարական հրապարակներում աշխատանքի կազմակերպման, սանիտարական նորմերի պարտադիր պայմաններն ապահովելու և վերահսկողություն սահմանելու համար գրավոր դիմել էի  Երևանի քաղաքապետին:

Համապատասխան վարչությունների կողմից իրականացվում է ամենօրյա հսկողություն նշված խնդրի կարգավորման ուղղությամբ: Մայիս ամսից մինչ օրս կազմվել է թվով 181 վարչական իրավախախտման արձանագրություն, 49 կառուցապատող նախազգուշացվել է կանոնների պահպանման ուղղությամբ ինչպես նաև Երևանի ավագանու կողմից հաստատված հավելվածի պահանջները չպահպանելու համար կազմվել է թվով 97 արձանագրություն:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն