Վիճաբանություն և դանակահարություն Նորաշենում
Օգոստոսի 27-ին՝ ժամը 20.30-ին, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ծակած-կտրած վերքերով բուժօգնության են ընդունվել 25-ամյա և 24-ամյա երկու երիտասարդ:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 20.00-ի սահմաններում Նորաշեն գյուղի դաշտերում վիճաբանություն-ծեծկռտուք է եղել հիվանդանոց տեղափոխվածների և նույն գյուղի բնակիչ երեք երիտասարդների միջև, որի ընթացքում էլ 18-ամյա երիտասարդը դանակահարել է հիվանդանոց տեղափոխվածներին:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Նորաշեն գյուղի 35-ամյա, 40-ամյա և 18-ամյա բնակիչները հայտնաբերվել, ձերբակալվել ու ներկայացվել են նախաքննական մարմնին, որտեղ տվել են խոստովանական ցուցմունք:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: