Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 54 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 30-31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 54 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 4-ական, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 3, ֆիզիկական ներգործության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 2-ական, սպանության, ավազակային հարձակման, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, դրամանենգության, ահաբեկչության կամ բանդիտիզմի, խուլիգանության, արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների համարանիշեր հափշտակելու, շորթելու, ոչնչացնելու, վնասելու կամ թաքցնելու, պատմության և մշակույթի հուշարձաններ անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու, փաստաթղթի կեղծիքի ու դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 7 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 2 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: