Ղրղզստանի նախկին նախագահներ Ասկար Ակաեւի եւ Կուրմանբեկ Բակիեւի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Այս մասին հայտնել է հանրապետության անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիեւը:

«Կումտորի ոսկու հանքի գործի քննության փաստով հետախուզում է հայտարարվել նախկին նախագահներ Ակաեւի եւ Բակիեւի նկատմամբ»,-ասել է նա:

Նրա խոսքով՝գործի ֆիգուրանտներ են նաեւ  մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Նրանց թվում են նախկին վարչապետներ Ապաս Ժումագուլովը, Օմուրբեկ Բաբանովը եւ Իգոր Չուդինովը, ինչպես նաեւ նախկին նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի եղբայր, խորհրդարանի նախկին խոսնակ Ասըլբեկ Ժեենբեկովը եւ Բակիեւի կրստեր որդին՝ Մաքսիմ Բակիեւը:

Նրանց մի քանիսի նկատմամբ քրեական գործը դադարեցվել՝ կապված կատարված հանցանքի վաղեմության ժամկետի լրանալու հետ: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն