Տոկիոյում Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի անցկացման պատասխանատու, ճապոնացի նախարար Տամայո Մարուկավան հաստատել է, որ ճապոնական մայրաքաղաքում մարզական մրցումները կանցկացվեն առանց տեղի բնակիչների:

Ինչպես հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով տեղի աղբյուրին, Տամայո Մուրակավան հավելել է, որ բոլոր տեսակի մրցուները կանցկացվեն առանց հանդիսատեսի: Որոշումը կայացվել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պատճառով:

Օլիմպիադան Տոկիոյում անցկացվելու է հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 8-ը: Քաղաքում հուլիսի 12-ից մինչև օգոստոսի 22-ն արտակարգ դրության ռեժիմ կսահմանվի «Քովիդ-19»-ի պատճառով: 

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն