Վերակառուցվում է Օհանավանի դպրոցը․ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից ներդրվել է 880 միլիոն դրամ
Վերակառուցվում է Օհանավանի դպրոցը։ Այդ մասին տեղկացրել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։
Դպրոցի շենքը կառուցվել է 1959 թվականին, երբեք հիմնովին չի նորոգվել, մասնակի նորոգման աշխատանքներ իրականացվել են միայն 2004 թվականին, սակայն չեն լուծվել կրթական միջավայրի ապահովման համար կենսական խնդիրներ:
Նոր կառուցվող դպրոցը կհամապատասխանի սեյսմանվտանգության չափանիշներին, շենքում կլինի հարմարավետ դահլիճ ու մարզադահլիճ, լաբորատորիաներ, կառույցը լիարժեքորեն կհարմարեցվի ներառական կրթության համար, կտեղադրվի վերելակ։ Դպրոցը նախագծվել է 432 աշակերտի համար։
Արագածոտնի մարզի Օհանավանի Ս․ Ավետիսյանի անվան դպրոցը կառուցվում է ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող՝ «Դպրոցների սեյմիկ անվտանգության բարելավման» ծրագրով:
ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից ներդրվել է 880 միլիոն դրամ։