«Իրավունք». Ի՞նչ է սպասվում ԵՊՀ-ում. ԿԳՄՍՆ-ն ասելիք չունի
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքն» անդրադարձել էր, որ ԵՊՀ-ի ուղիղ կառավարման նպատակով ՀՀ կառավարության կողմից ստեղծված երեք անդամից կազմված խումբը` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, մտադիր են այսօր ԵՊՀ ռեկտորի ժՊ նշանակել ԱԺ յոթերորդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, բայց ոչ պրոֆեսոր Հովհաննես Հովհաննիսյանին:
Մինչդեռ ռեկտորի պաշտոնի համար անհրաժեշտ պայման է լինել ոչ միայն գիտությունների դոկտոր, այլ նաեւ ունենալ պրոֆեսորի կոչում: Թե արդյոք ԿԳՄՍ նախարարությունը կգնա նման ապօրինի եւ ոչ իրավաչափ քայլի` ռեկտորի ԺՊ նշանակելով Հովհ. Հովհաննիսյանին, «Իրավունքը» փորձեց պարզել ԿԳՄՍ մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանից. «Չեմ մեկնաբանում, երբ կլինի նշանակում, տեղյակ կլինեք»:
Մեր այն հարցին, թե, ի վերջո, ինչ է սպասվում այսօր մայր բուհում, կրկին ստացանք նույն պատասխանը. «Չեմ մեկնաբանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում