Ռումինիայի Մամայա քաղաքում մեկնարկել է շախմատի աշխարհի պատանիների (14-18 տարեկան) առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Հայաստանը մրցաշարին ներկայացված է 12 շախմատիստով, որոնք հանդես կգան մինչև 14, մինչև 16 և մինչև 18 տարեկանների խմբերում:

Մեր թիմի կազմում ընդգրկված են Բենիկ Աղասարովը, Ռուդոլֆ Փաշիկյանը, Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Ալեքս Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը, Սարգիս Սարգսյանը, Անի Ավետիսյանը, Մարիա Գալստյանը, Մարիամ Խաչատրյանը, Մարիամ Մկրտչյանը և Վերոնիկա Խաչատրյանը:

Աշխարհի պատանեկան առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 5-ին և կտևի մինչև սեպտեմբերի 17-ը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն