Գործադիրը սահմանել է Ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող պահանջները: Այն նախատեսված է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ  նկարագրվել է, թե ինչպիսին պետք է լինի ավտոշուկան, որտեղ պետք է տեղի ունենան մեքենաների առուվաճառքի գործընթացները:

«Վերցրել ենք տարբեր երկրների փորձը, փորձել ենք ունենալ քաղաքակիրթ շուկայի պատկեր: Դրա համար սահմանվել են տարրական չափորոշիչներ՝ սկսած շուկայի տարածքից, չափից, որը սահմանվել է 5 հեկտար: Սահմանվել է, որ այնտեղ պետք է լինեն բազմաթիվ ծառայություններ՝  և՛ ֆինանսական, և՛ ոստիկանական, և՛ մաքսային, որպեսզի այդ շուկայում հնարավոր լինի ոչ միայն մեքենա գնել, վաճառել, այլ նաև՝ մաքսազերծել այն, տեղում հաշվառում իրականացնել, պետհամարանիշներ ստանալ»,-ասել է  նախարարը՝ հավելելով, որ սահմանվել են մի շարք այլ չափորոշիչներ ևս, օրինակ՝ պետք է սահմանվեն շուկա այցելող քաղաքացիների համար հատուկ ավտոկայանատեղիներ:

Անդրադառնալով որոշմանը՝ փոխվարչապետը նշել է, որ այն կնպաստի նաև ոստիկանության գերծանրաբեռնվածությունը մի փոքր թեթևացնելուն:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն