Ուկրաինական պատերազմի քարոզչական հենասյուններից մեկը նոր աշխարհակարգի, ասել է թե` բազմաբևեռ աշխարհի հասատատումն էր: Սրանով էր Մոսկվան պատրաստվում առնվազն չեզոք պահել այն երկրներին, որոնք երբեք հրապուրված չեն եղել Ռուսաստանով, բայց նաև հակակրանք ունեին ԱՄՆ-ի հանդեպ: Էրդողանը, օրինակ, բացեիբաց ասում էր, որ ժամանակն է բարեփոխել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդի մշտական անդամների կազմը` համալրելով այն Թուրքիայով և այլ երկրներով: Սակայն իրականում տեղի ունեցավ հակառակը: 

Երեկ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարեց, որ Բայդենը և Բլինքենը բարձրացնելու են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «բարեփոխման» հարցը, մասնավորապես վետոյի իրավունքի չեղարկման հարցը: Այսինքն, ԱՄՆ-ն ուզում է զրկել ՄԱԿ-ի ԱԽ ներկայիս մշտական անդամներին, ավելի կոնկրետ` ՌԴ-ին ու Չինաստանին, վետոյի իրավունքից, ինչն էլ իրավաբանորեն կֆիքսի այն, ինչ փաստացի կա առնվազն մի 30 տարի: 

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ստեղծվել էր 1945-ի հոկտեմբերին և կոչված էր արձանագրել, 45 թվից հետո գոյացած, աշխարահի երկբևեռ բաժանումը: Արևմուտքն ու Սովետը պայմանավորվեցին երկուսով աշխարհի հարցերը լուծել, և որպեսզի որևիցե գերտերություն չանցնի միակողմանի գործողությունների, բոլորին տրվել էր վետոյի իրավունք: 1971 թվականի հուլիսին Հենրի Քիսենջերը մեկնում է Չինաստան և համոզում Պեկինին վերջնականապես անջատվել Սովետական բլոկից և միանալ արևմուտքին` տնտեսական բարեփոխումների և աշխարհաքաղաքական առաջընթացի դիմաց: Երեք ամիս անց Չինաստանը դառնում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ և, այդ պահից սկսած, Չինական տնտեսությունը սկսում է սրընթաց զարգանալ: Որոշ սովետական պատմաբաններ հենց այս չին-ամերիկյան դաշինքն են համարում Սովետի փլուզման սկիզբը: 

Երբ Սովետը փլուզվեց, աշխարհը փաստացի դադարեց լինել երկբևեռ, և իրադարձություները Հարավսլավիայում, Իրաքում, Աֆղանստանում և այլ երկրներում դրա վառ ապացույց էին: Այս իրադարձությունները սակայն միջազգային իրավունքի տեսանկյունից խոցելի էին, քանի որ ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկումներն «ավելորդ» բարդություններով էին ծանրաբեռնվում: ԱՄՆ-ն անընդհատ ինչ-որ փոքր, բայց շատ տհաճ խոչընդոտների էր հանդիպում` ի դեմս Ռուսաստանի ու Չինաստանի քվեարկության: 

Ուկրաինական պատերազմը շատ հարմար հնարավորություն է ընձեռել ԱՄՆ-ին փակել բազմաբևեռ աշխարհի պատրանքը արդեն հենց ՄԱԿ-ի մակարդակով: Կա ակնհայտ հարձակվող, կա ակնհայտ պաշտպանվող ու կա` անգործությանը մատնված ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որը պիտի թույլ չտար նման զարհուրելի դեպք տեղի ունենար: Երբ ԱՄՆ-ն Հարավսլավիան էր քանդում, կար բոսնիացիների ցեղասպանության պատրվակը: Երբ Աֆղանստան էր մտնում, կար Սեպետեմբերի 11-ի ահաբեկչությունը: Երբ Իրաք էին մտնում, «կար» Սադամի քիմիական զենքի արսենալը: Լիբիայի դեպքում Քադաֆիի կերպարն արդեն հերիք էր... Իսկ Ուկրաինայի դեպքում կա Ռուսաստան, որը հրեա ղեկավար ունեցող Ուկրաինային, որտեղ ամեն տարի գեյ պառադներ են տեղի ունենում, մեղադրում է նացիզմի մեջ: 

Չի ուտվում էս անտերը, զուտ մարքետինգի տեսանկյունից չի ուտվում: Ու ամերիկացիք որոշել են հենց այս չուտվող թեմայի հիման վրա լուծել միաբևեռ աշխարհակարգի հաստատման հարցը միջազգային իրավունքի տեսանկյունից: Ընդ որում, նույնիսկ այս «չուտվող» սցենարով Մոսկվան կհաջողեր, եթե կարենային երեք օրում Կիևը վերցնել: Ու ռուսները վստահ էին, որ կկարենան, այդ թվում նաև, որովհետև իրենց դրանում համոզում էին ՌԴ ՊՆ-ի ներսից դեզինֆորմացիա տվող գործակալները, այնպես, ինչպես համոզել էին, որ, Արցախը թուրքերին տալով, Մոսկվան կերաշխավորի Ուկրաինական սցենարի բարեհաջող ընթացքը: Արդյունքում համ Կովկասը կորցրին, համ էլ Ուկարինայում հագան: Ընդ որում, հագան բոլորը այդ թվում նաև Չիանստանի և Թուրքիայի ղեկավարները, որոնց վերընտրվելն այսուհետ շատ մեծ հարցի տակ կլինի:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն