Շառլ Միշելը ողջունել է հայ ռազմագերիների ազատ արձակումը
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է հինգ հայ ռազմագերու ազատ արձակումը, որը հետևել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը:
«Ողջունում եմ ևս հինգ հայ գերիների հանձնումը: Այն տեղի է ունեցավ երկկողմ ձևաչափով բանակցության արդյունքում, ինչի համար ողջունում եմ և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին: Հումանիտար բոլոր առկա խնդիրների լուծումը առանցքային առաջնահերթություն է»,- շեշտել է Միշելը Թվիթերի իր էջում: