Միքայել Վիրաբյանը հյուրընկալել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալին
ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը հյուրընկալել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանին։
Համագործակցության շրջանակներում կատարվել է մտքերի փոխանակում տարբեր սոցիալական խնդիրների շուրջ, արծարծվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ հյուրանոցներում, պետական և համայնքային նշանակության շենք-շինություններում տեղավորված արցախցիների հետագա կենսագործունեության վերաբերյալ։
Անդրադարձ է կատարվել գործող սոցիալական ծրագրերի շարունակականությանը, նոր մոտեցումների որդեգրման և բարեփոխումների իրականացմանը։ Հետաքրքրություն է ցուցաբերվել նաև շտաբի կողմից տիրապետվող՝ տեղահանված արցախցիների վիճակագրական տվյլաների մասով:
Երկուստեք կարևորելով նմանատիպ հանդիպումները՝ համոզմունք են հայտնել շարունակել գործել միասնական ճակատով։