ՌԴ մուտքից հետո 30 օրվա ընթացքում ներգաղթյալներին կպարտավորեցնեն հաստատել ՄԻԱՎ վարակի բացակայությունը
ՌԴ մուտքից հետո 30 օրվա ընթացքում ներգաղթյալներին կպարտավորեցնեն հաստատել ՄԻԱՎ վարակի բացակայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ՌԴ մուտքի օրվանից հետո 30 օրվա ընթացքում օտարերկրյա քաղաքացին պարտավոր է բուժզննություն անցնել, հաստատել իր մոտ ՄԻԱՎ վարակի, թմրանյութից կախվածության եւ վարակիչ հիվանդությունների բացակայությունը, որոնք վտանգ են ներկայացնում շրջապատի համար:
Բացի այդ, բուժզննություն անցնելու համար բժշկական կազմակերպությունների ցուցակը սահմանվում է պետական իշխանության բարձրագույն գործադիր մարմնի կողմից:
Բուժզննությունից ազատվում են նաեւ այն օտարերկրացիները, որոնք ՌԴ են մեկնել՝ կապված ծառայողական պարտավորությունների կատարման հետ: Բժշկական եզրակացություն չպետք է ստանան նաեւ ներգաղթյալների երեխաները, որոնց 6 տարեկանը չի լրացել: