Հարգելի հայրենակիցներ,

Հակառակորդի կողմից ցանկացած ռազմական ագրեսիա ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ պետք է հակազդվի մեր ամբողջ ռազմաքաղաքական ներուժով։

Նման իրավիճակներում բոլոր քաղաքական և հասարակական ուժերը պետք է համախմբվեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հայկական պետականությունը ոտնձգություններից պաշտպանելու նպատակի շուրջ, քանի որ դրանից ավելի բարձրագույն արժեք մենք չունենք և չենք կարող ունենալ։

Միևնույն ժամանակ, իրավիճակը սթափ գնահատելով և առանց ժամանակ վատնելու պետք է ջանքեր գործադրենք մեր հակառակորդի հետ եղած տարաձայնությունները և հակամարտությունը կարգավորելու և համակեցության կանոններ բանաձևելու շուրջ՝ ինչքան էլ դա այս պահին անիրատեսական թվա, քանի որ առանց այդ կանոնների պահպանման մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը անիրատեսական է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն