Դատարանը պարտավորեցրել է վերացնել իմ իրավունքների եւ օրինական շահերի խախտումները. Ռուբեն Վարդազարյան
Երեկ ստացա դատարանի օրինական ուժի մեջ մտած ծավալուն որոշումը, որով դատարանը վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել իմ, որպես դատավորի և ԲԴԽ նախագահի իրավունքների և օրինական շահերի խախտումները: Այս մասին հայտարարություն է տարածել Ռուբեն Վարդազարյանը:
«Վստահ եմ, որ դատավոր Դավիթ Հարությունյանի բարձր պրոֆեսիոնալիզմը տեսանելի է ոչ միայն ինձ, այլ նաև անկողմնակալ ու կողմնակալ անձանց»,-նշել է նա: