Հրդեհավտանգ շրջանում Արցախի հանրապետությունում իրականացվում են հացահատիկային մշակաբույսերի պաշտպանությանն ուղղված բոլոր աշխատանքները։ Մարտունու շրջանային ԱԻ բաժինը գործադրել է ամբողջ ներուժը բերքն անկորուստ ամբարելու նպատակով: Այս մասին  տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։

-Մարտունիում բերքահավաքի կազմակերպման գործընթացը և շրջանում գրանցված հրդեհների վիճակագրությունը գոհացնող է: Ինչպես բոլոր շրջաններում՝ Մարտունիում ևս բերքահավաքից առաջ իրականացվել են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ։

Այսպես, 2021 թվականի բերքահավաքի նախապատրաստական աշխատանքների ընթացքում հրշեջ-փրկարար մասի կողմից կատարվել են բոլոր անհրաժեշտ աշխատանքները` տեխնիկայի սպասարկում, անձնակազմի պատրաստվածության ստուգում և բարձրացում։ Շրջանի բոլոր դաշտային հենակետերում իրականացվում է շուրջօրյա հերթապահություն։

Բաժնիը համագործակցում է շրջվարչակազմի, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի հետ: Նախապատրաստական և իրականացված հակահրդեհային աշխատանքերի շնորհիվ մինչ այսօր հնարավոր է դարձել հրդեհավտանգ շրջանում խուսափել մեծ ծավալով հրդեհներից: Հրդեհավտանգ ժամանակահատվածում այրվել է մոտ 5 հա գարու և ցորենի բերք:

Բնակչության կողմից հրդեհային անվտանգության կանոնները չպահպանվելու պատճառով հաճախ է կանչ արձանագրվում չոր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Բոլոր դեպքերում էլ արագ կազմակերպվել են հրդեհաշիջման աշխատանքներ և բռնկված հրդեհները մեծ կորուստներ չեն պատճառել:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն