Բարև Ձեզ, եկել եմ ասեմ, որ այս քանի օրը բազմաթիվ մարդիկ, այդ թվում այն մարդիկ որոնց հետ սրա շուրջ բանավիճել եմ, այդ թվում այն գերատեսչությունների գործընկերներ որոնց հետ ամիսներ շարունակ բանավիճել եմ հիմնավորելով կարևորությունը, ինձ ասել են՝ բա որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքդ մի վեց ամիս առաջ ուժի մեջ մտած լիներ, պատկերացնում ե՞ս ինչ լավ կլիներ:

Հարգելի ընկերներ, խնդիրը հենց նրանում է, որ ես շատ լավ դա պատկերացնում եմ, պատկերացնում էի տարի ու կես առաջ, պատկերացնում էի մի տարի առաջ, պատկերացնում էի վեց ամիս առաջ, պատկերացնում եմ հիմա, պատկերացնում եմ ինչ է դա տալու ապագայում, և ինչպես է դա ազդելու անվտանգային համակարգի ու ուժերի դիսբալանսի փոփոխության վրա:

Հարգելի գերատեսչական ինստիտուտների ներկայացուցիչներ, գործընկերներ, դիմում եմ Ձեզ:

Հասկանում եմ, որ կարող եք նաև նեղանալ ասածիցս, չնայաց բացարձակապես դրա ցանկությունը չկա, բայց սա ինձ համար հաստատված փաստ է:

Կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ, պահանջում եմ Ձեզանից, դուրս եկեք տարիներ շարունակ ձևավորված ստանդարտներից, բյուրոկրատական առատավոր շղթայի պարտադրված համակարգային իներցիայից, մտածեք և գործեք կարծրատիպերից դուրս: Օրինակ, եթե «նորմատիվ-իրավական ակտերի մասին» օրենքը կամ «լիցենզավորման մասին օրենքը» կամ այլ իրավական ակտերը ինչ-որ դրույթներ ունեն, որոնք այո փաստացի պարտավորենք պահել, բայց ըստ էության մեր ցանկացած արդյունքը ստանալու համար, դա մեզ դարձնում է ավելի կաշկանդված, սահմանափակված և դանդաղեցնում է մեզ, դա դեռ չի նշանակում, որ այդ օրենքները ևս չի կարելի փոխել ու ավելի արդիական և ժամանակին համահունչ դարձնել: Աշխարհը շատ ավելի դինամիկ է քան դուք պատկերացնում եք, և մենք պետք է սովորենք գործել աշխահրագրական դինամիկային և ժամանակին համանհունչ, թե չէ շարունակաբար դոփելու ենք տեղում, իսկ դա մեզ թույլ տալ չենք կարող, ինքներդ եք տեսնում և հասկանում:

Նաև ինչու համար եմ սա ասում, մոտ օրերս շրջանառության մեջ եմ դնելու ևս մի քանի կարևոր օրենքների նախագծեր, որոնք բոլորը փաստացի մի համակարգի մաս են, որը ապագայում կձևավորվի: Որոնցից մեկը մեր մշակած «Ռազմամարզական կազմակերպությունների մասին» օրենքն է, և մենք չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ, դրանք քննարկել ամիսներով:

հ.գ. մեկնաբանությունում կտեղադրեմ մի փորձագիտական հոդված, այն կիսում եմ, որպեսզի ձեզ համար ավելի ընբռնելի լինի փիլիսոփայությունը թե այս ամենը ինչու համար է, և, թե ինչին իրար հետ մենք պետք է ի վերջո հասնենք:

Շնորհակալություն ուշադրության համար

հարգանքով՝

ԱԺ պատգամավոր պաշտանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյան

նույն ինքը՝ նավակ Ճոճողը


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն