Նենսի Փոլոսին ժամանեց Երևան
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը ժամանեց Երևան։ Ինչպես հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից, աա խոսնակ Փելոսիի առաջին այցն է Հայաստան։ Բարձրաստիճան պաշտոնյային օդանավակայանում դիմավորել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
Խոսնակ Փելոսիի օրակարգում է Հայաստանի և Միացյալ Նահանգների ամուր փոխգործակցությունը, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են և մեր ժողովուրդների երկարամյա կապերը։ Պատվիրակության կազմում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն և Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը։
Կոնգրեսական պատվիրակության սեպտեմբերի 17-19-ը տեղի ունեցող այցի ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերություններն ու ներկայիս անվտանգային իրավիճակը։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին նաև հանդես կգա մամուլի ասուլիսով, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և ելույթ կունենա «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում», ընդ որում ելույթն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի այստեղ։