Միացյալ Նահանգների Կոնգրեսն առաջատար դեր է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում. Փելոսի
Ինձ համար պատիվ է այստեղ լինել. Ներկայացուցիչների պալատի առաջին խոսնակն եմ, որն այցելում է Հայաստան: Այս մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։
«Մենք շատ արդյունավետ հանդիպում ունեցանք, վերահաստատեցինք ԱՄՆ Կոնգրեսի հանձնառությունը՝ անվտանգային, տնտեսական, ժողովրդավարական հարցերում Հայաստանում և տարածաշրջանում աշխատելու ուղղությամբ:
Միացյալ Նահանգների Կոնգրեսն առաջատար դեր է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, և 2019 թվականին այն օրենդրորեն ընդունվեց և նախագահ Բայդենի կողմից հաստատվեց։
Սա երկկուսակցական օրենք էր, և երկար ժամանակ Կոնգրեսում այս հարցի շուրջ մենք աշխատում էինք։ Մենք երախտապարտ ենք նախագահ Բայդենին այդ օրենքը ստորագրելու համար և շնորհակալ ենք, որ նա այս տարի հրավիրեց Հայաստանի վարչապետին՝ մասնակցելու Ժողովրդավարության գագաթնաժողովին»,- նշեց Փելոսին: