ՀՀ ստորագրած կամ քննարկած փաստաթղթերի մեջ կա մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է. Ալեն Սիմոնյան
Եվս մեկ անգամ ցանկանում եմ խնդրել և հորդորել չարծարծել «միջանցք» արտահայտությունը. ՀՀ ստորագրած կամ քննարկած փաստաթղթերի մեջ կա մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է. մնացած բոլոր հիշատակումները կա՛մ սակարկումներ են, կա՛մ առկա քննարկումների թյուրըմբռնում՝ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հայտարարության ընթացքում:
Անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության հարցին, թե աջակցության ինչ ակնկալիքներ կան ԱՄՆ-ից, Ալեն Սիմոնյանը նշեց. «Մենք սպասում ենք ժողովրդավարության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ուղղությամբ գործուն աջակցություն բոլոր հնարավոր ուղղություններով»։