Սեպտեմբերի 17-19-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 49 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 500 քմ,

Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղում՝ 1 հա, 

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 500 քմ, 

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 1․1 հա, Գավառ քաղաքում՝ 300 քմ, Կարմիր գյուղում՝ 1 հա, Նորատուս գյուղում՝ 1500 քմ, 

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 500 քմ, Վահագնի-Անտառամուտ ավտոճանապարհին՝ 13 հա, Խնկոյան-Լուսաղբյուր ավտոճանապարհին՝ 20 հա, Ալավերդի-Մադան ավտոճանապարհին՝ 1400 քմ,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 1․5 հա, Հրազդան քաղաքում՝ 83 հա, Չարենցավան քաղաքում՝ 2․5 հա, Եղվարդ քաղաքում՝ 1․2 հա, Սոլակ գյուղում՝ 40 հա, Արամուս գյուղում՝ 500 քմ, Աջինջ գյուղում՝ 2000 քմ, Ֆանտան գյուղում՝ 50 հա, Զառ գյուղում՝ 1 հա, Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհին՝ 300 քմ,

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում՝ 300 քմ, Մարալիկ քաղաքում՝ 3000 քմ, 

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ 34 հա, Հարժիս գյուղում՝ 27 հա

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ 7100 քմ,

Տավուշի մարզի Ենոքավան գյուղում՝ 500 քմ,

Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 70 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 348․2 հա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն