Բլինքենը Ալիևին հորդորել է հավատարիմ մնալ հրադադարին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը։
Պետքարտուղար Բլինքենը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների դադարեցումը:
Նա նախագահ Ալիևին հորդորել է հավատարիմ մնալ հրադադարին, հետ քաշել զորքերը և աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու ուղղությամբ: