Անն Լինդեն կշարունակի լինել արտաքին գործերի նախարարության ղեկավարը Շվեդիայի նոր կառավարությունում: Այս մասին այսօր հայտարարել է վարչապետ Շտեֆան Լյովենը՝ հայտարարելով իր կաբինետի կազմը խորհրդարանում, գրում է Tass-ը։

Պաշտոնը կպահպանի նաև պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պիտեր Հուլթքվիստը: Այլ կարևոր պաշտոններ ստանձնել են նաև Լյովենի համախոհ Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցության անդամները։

Կառավարության պաշտոնական փոփոխությունը տեղի կունենա այսօր թագավորական պալատում՝ թագավոր Կառլ XVI Գուստավի նախագահությամբ: Հանդիպմանը մասնակցելու են նաև թագաժառանգ արքայադուստր Վիկտորիան, խորհրդարանի նախագահ Անդրեաս Նորլենը և կառավարության նոր անդամները:

Հիշեցնենք, որ ներկայումս Շվեդիան նախագահում է ԵԱՀԿ-ում, որտեղ երկիրը ներկայացնում է ԱԳ նախարարը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն