Էստոնիան կարող էր համատեղել նախագահի եւ վարչապետի գործառույթները մեկ պաշտոնի շրջանակներում: Նման կարծիք է հինգշաբթի հայտնել իշխող աջ-լիբերալ «Բարեփոխումներ» կուսակցության պատվավոր նախագահ Սայիմ Կալլասը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Փոքր երկիր, մեկ սեւ ավտոմեքենայով պակաս,- գրել է նա Eesti Päevaleht թերթում լույս տեսած իր հոդվածում:- Եվ հետո, իհարկե, կառավարության նախագահ-ղեկավարին կարելի էր ընտրել ուղիղ կերպով: Պարզ եւ հեշտ»:

Կալլասը նշել է, որ ներկայումս Էստոնիայի նախագահի ընտրության կարգը շատ բարդ է: Ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանա 101 տեղանոց Ռիյգիկոգուի (խորհրդարանի) 68 անդամների կամ ընտրիչների կոլեգիայի 105 ձայնի աջակցությունը:

Էստոնիայում հաջորդ նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն օգոստոսի 10-ից սեպտեմբերի 29-ը: Նախ երկրի խորհրդարանը կփորձի ընտրել պետության ղեկավարին: Եթե ​​դա չհաջողվի, ապա Ընտրիչների կոլեգիա կգումարվի, որը ներառում է 208 անդամ (տեղական ինքնակառավարման մարմինների 107 ներկայացուցիչ եւ Ռիյգիկոգուի 101 անդամ):

Էստոնիայի ներկայիս նախագահը Կերստի Կալյուլաիդն է, ով այս պաշտոնում ընտրվել է 2016 թվականին:


Նյութը՝ News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն