Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով 2020 թ. աշնանը Հայաստան տեղափոխված 14 000 անձ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից  հուլիս ամսվա ընթացքում միանվագ կստանա 68 000 ՀՀ դրամ (ընդհանուր՝ 952 միլիոն ՀՀ դրամ)։   

Ընկերությունից հայտնում են՝ միանալով Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով 2020 թ. աշնանը Հայաստան տեղափոխված դրամական աջակցության ՀՀ Կառավարության ծրագրին Հայկական Կարմիր խաչի ընկերությունն աջակցությունը հատկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ և ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանսավորմամբ։

Ծրագրում ընդգրկվելու համար տեղահանված անձինք գրանցվել են նախապես՝ համապատասխան հայտ լրացնելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովման ծառայության կայքէջում (www.dimum.ssa.am

Միանալով ՀՀ Կառավարության  կանխիկ աջակցության ծրագրերին՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 2020 նոյեմբերից 2021 թվականի հունիս ամիսն ընդհանուր առմամբ տրամադրել է 1 718 523  000 ՀՀ դրամ՝ աջակցելով 38 444 մարդու։ Գումարն ուղղվել է տեղահանվածների հիմնական կարիքների մատչելիության ապահովմանը, նրանց  և նրանց հյուրընկալող ընտանիքների աջակցությանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն