Թեհրանը տարածաշրջանի սահմանների փոփոխություն չի հանդուրժի՝ հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին:

«Հայաստանին և Ադրբեջանին խորհուրդ ենք տալիս լուծել առկա խնդիրները խաղաղ ճանապարհով։ Մենք հակամարտություններ ու պատերազմներ սկսելու նպատակ չունենք, բայց և չենք պատրաստվում լռել»,- նշել է պաշտոնյան։

Երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու կոչով է հանդես եկել նաև Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը:

«Միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած խախտում անընդունելի է և հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին։ Հարավային Կովկասում վերջին զարգացումները խաթարել են տարածաշրջանի զգայուն հավասարակշռությունը և անվտանգությունը: Ուստի հորդորում ենք պահպանել բարիդրացիության սկզբունքները»,- ասված է իրանցի պատգամավորների հայտարարության մեջ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն