Սահմանադրական դատարանում շարունակվում է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ ընդդիմության դիմումի քննարկումը։ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը միջնորդեց, որպեսզի գործով որպես վկա Սահմանադրական դատարան հրավիրվի հանրապետության նախագահը, որպեսզի տա մի շարք հարցերի պատասխաններ։

«Դիմումատուներն իրենց դիմումներում նշել են որոշակի փաստական հանգամանքներ, որոնց պատասխանողները և հարակից պատասխանողները չեն կարող պատասխանել։ Հանրապետության նախագահը ի՞նչ պայմաններում ու ի՞նչ պարագայում է որոշել ընտրության օրը նշանակել հունիսի 20-ին։ Այդ հարցի պատասխանը ներկաները չեն կարող տալ, բայց բոլոր դիմումներում այդ հարցը բարձրացված է։ Եվ ես, հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի երկրորդը մասը, միջնորդում եմ հանրապետության նախագահին սույն գործով որպես վկա հրավիրել՝ պատասխանելու, թե ինչո՞վ է պայմանավորված եղել ընտրության օրը վարչապետի կողմից նախապես հայտարարված օրը՝ հունիսի 20-ը նշանակելը։ Հանրապետության նախագահն ուներ փոքրիկ հայեցողություն՝ վարչապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ընտրությունները նշանակել ոչ ուշ, ոչ շուտ 30 և 45 օրվա ընթացքում»,- ասաց Հրայր Թովմասյանը։

Ըստ նրա՝ հանրության համար պետք է պարզաբանվի հարցը, որ չեն եղել համաձայնություններ, նախագահը, ելնելով իր լիազորություններից, միանձյա որոշել է, որ ընտրությունները պետք է անցկացվեն կիրակի օրը՝ հունիսի 20-ին։

«Հակառակ դեպքում մենք գործ ենք ունենալու մեր 77-րդ հոդվածի 10-րդ կետի հետո, որ դիմողները բարձրացրեցին հարց, որ սա միտումնավոր է արված՝ կողմերից մեկի համար առավելություն ստանալու համար։ Հանրապետության նախագահը պետք է պատասխանի այս հարցին, և մենք անցնենք առաջ։ Ես ուզում եմ հանրապետության նախագահից դատարանում լսել, որ իր վրա որևէ ճնշում չի եղել, որևէ հարկադրանք չի եղել և ինքը միանձնյա որոշել է այդ օրը: Եվ նախագահը պետք է զգուշացվի դատարանին կեղծ ցուցմունք տալու մասին», հավելեց Հրայր Թովմասյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն