Բորելը քննադատել է Սիրիայում նախագահական ընտրությունների անցկացումը
Եվրամիությունը կարծում է, որ Սիրիայում նախագահական ընտրությունները չեն համապատասխանել իրական ժողովրդավարական քվեարկության չափանիշներին, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, փոխանցում է ria.ru-ն։
«Սիրիայում մայիսի 26-ին կայացած ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարական քվեարկության չափանիշներին և չեն նպաստում հակամարտության կարգավորմանը»,- ասված է Բորելի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Սիրիայում անցկացվել են նախագահական ընտրություններ: Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 3 թեկնածու՝ գործող նախագահ Բաշար ալ Ասադը, նախկին պատգամավոր Աբդալլահ Սալում Աբդալլահը և հայրենասիրական ընդդիմության ներկայացուցիչ Մահմուդ Ահմեդ Մուրային: