«Թալիբան» արմատական շարժումը վերահսկում է երկրի 174 գավառ: Այդ մասին հայտարարել է թալիբների՝ այժմ Մոսկվայում գտնվող պատվիրակության ղեկավար Շահաբուդին Դելավարը։

«174 գավառ արդեն անցել է իսլամական Էմիրության կառավարմանը: Մենք ցանկանում ենք շեշտել, որ այդ անցումների պատճառը չի կարող սոսկ զենքի ուժը լինել: Դա վկայում է, որ ժողովուրդը համաձայն է եւ ողջունում է Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը»,- ասել է նա:

«Աֆղանստանի տարածքի 85 տոկոսն անցել է իսլամական Էմիրության կառավարմանը»,- հայտարարել է Դելավարը:

Նա միջազգային կազմակերպություններին կոչ է արել շարունակելու իրենց աշխատանքն այդ երկրի տարածքում: Դելավարը հայտնել է, որ Քաբուլն ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման ֆոնին դիմում է «Թալիբանին»՝ համագործակցության առաջարկություններով:՛

Նրա խոսքով՝ շարժումը չի ձգտում իշխանության բռնատիրման եւ կարծում է, որ հասարակության բոլոր ներկայացուցիչները պետք է ներկայացված լինեն աֆղանական պետությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն