Հունվար-օգոստոսին Հայաստանում արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 13.9 տոկոս աճ:

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է տնտեսության 8 ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները:

Ամենամեծ աճն արձանագրվել է արտաքին առևտրաշրջանառության ոլորտում՝ 56.2 տոկոս, արտահանումն աճել է 52.9, իսկ ներմուծումը՝ 58.2 տոկոսով: Ծառայությունների ծավալն աճել է 27.1 տոկոսով, շինարարության ծավալը՝ 14.2, առևտրի շրջանառությունը՝ 13.6, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 9.2:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն