Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության տարբերակներն ու հեռանկարները։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել՝ ներդնելու անհրաժեշտ ռեսուրսներ ու ջանքեր՝ ոլորտում իրականացվող բարեփոխումների և նախարարության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակում համատեղ արդյունավետ աշխատանքներ տանելու ուղղությամբ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն