Ադրբեջանի ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանի ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի, Twitter-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գրառումը հաջորդում է ադրբեջանական նոր հարձակմանը, որի հետևանքով երեք հայ զինվոր է զոհվել:
Նիկոլ Փաշինյանը կատարվածը որակում է որպես «հարձակում Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ»։
«Ադրբեջանական զորքերի դուրսբերումը և միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը ադրբեջանական օկուպացիայից տուժած հայկական տարածքներում և սահմանամերձ տարածքներում բացարձակ անհրաժեշտություն է»,- գրել է նա։