Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 73-րդ տարեդարձի առթիվ:
Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը։
Վստահաբար կարող եմ ասել, որ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում երկու երկրների փոխգործակցության և քաղաքական երկխոսության շարունակական ընդլայնումը բխում է մեր ժողովուրդների կենսական շահերից:
Լիահույս եմ, որ հայ-չինական սերտ համագործակցությունը հետագայում ևս կամրապնդվի և կխորանա»։