Վահե Գրիգորյանի միտքը ուղիղ վարկաբեկում էր դատական իշխանությանը և Սահմանադրական դատարանին. Արեւիկ Պետրոսյան
Այսօր` հուլիսի 10-ին Սահմանադրական դատարանում արտահերթ ընտրությունների վիճարկման գործի քննության ընթացքում լեզվակռիվ տեղի ուենցավ ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանի եւ Արեւիկ Պետրոսյանի միջեւ:
«Հարգելի նախագահ, թեկուզեւ դատավոր Պետրոսյանի խոսքը քողարկված ակնարկներ էր պարունակում իմ վարքի վերաբերյալ, ես ուզում եմ ՀՀ բոլոր քաղաքացիներից եւ կողմերից ներողություն խնդրել այն ամենի համար, ինչը որ դուք լսում եք, ինչին որ դուք էստեղ ականատես եք, ես վստահ եմ , որ Հայաստանի Հանրապետությունը արժանի է շատ այլ վարք դրսեւորող Սահմանադրական դատարանի, ես խնդրում եմ անտեսել այդ ամենը, թեկուզ եւ դա դատավորի հասցեին է արված եւ ի վերջո անցնել գործի քննությանը: Ողջ հանրապետությունը մեզ սպասում է այս գործով որոշմանը, ինչպիսին էլ այդ որոշումը լինի»,-ասաց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը:
Ի պատասխան Վահե Գրիգորյանին, ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանը դիմեց ՍԴ նախագահին` ասելով, որ սպասում է նրա արձագանքին. «Որպեսզի վկայակոչեք հնչեցված մտքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 14 հոդվածի 7-րդ կետը` ուղիղ վարկաբեկում էր դատական իշխանությանը եւ Սահմանադրական դատարանին»:
ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանն էլ կողմերին հորդորեց անհապաղ ավարտել այս բանավեճն ու անցնել գործի քննությանը, հակառակ պարագայում հանրությունը արդեն տեւական ժամանակ դիտում է իրենց ներքին բանավեճը: