Պեկինը մտադիր է ապահովել Թայվանի խաղաղ միավորումը Չինաստանի հետ. ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ
Չինաստանի իշխանությունները մտադիր են ապահովել Թայվան կղզու խաղաղ միավորումը Չինաստանի հետ և վարել «մեկ երկիր՝ երկու համակարգ» քաղաքականությունը:
Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մաո Նինը՝ մեկնաբանելով ամերիկացի գործարար Իլոն Մասկի հայտարարությունը կղզին Հոնգկոնգի օրինակով հատուկ վարչական շրջանի վերածելու մասին:
«Թայվանի հարցը մեր երկրի ներքաղաքական խնդիրներից է: Չինաստանը վճռական է անջատողականների և արտաքին ուժերի բոլոր փորձերը խանգարելու գործընթացում»,- հայտարարել է դիվանագետը: