Դատարանի որոշմամբ՝ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվեց 2 ամսով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է «Հայաստան » դաշինքի անդամ Էլիզաբեթ Պետրոսյանը:

Ի դեպ, առաջին ատյանի դատարանը բավարարել է Փարամազյանի փաստաբանի բողոքը եւ նրա ձերբակալությունը ճանաչել է ոչ իրավաչափ։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն