ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 10-ին ընդունել է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

«Քննարկվել են հետպատերազմական Արցախի զարգացմանը վերաբերող հարցեր: Նախագահը շնորհակալություն է հայտնել «Թովմասյան» հիմնադրամին՝ տարիներ շարունակ Արցախում իրականացվող ծրագրերի համար: Հանդիպմանը մասնակցել է ՆԳՆ նախարար Կարեն Սարգսյանը»,– ասվում է հաղորդագրությունում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն