Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետն արդյունավետ է գնահատել պարոն Դիսուկիի դիվանագիտական գործունեությունը ՀՀ-ում և հայ-եգիպտական կապերի զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքը, ինչը նպաստել է երկկողմ հարաբերություններում դրական դինամիկայի արձանագրմանը:



Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Եգիպտոսի հետ շարունակական  երկխոսությունը և հետաքրքրված է դրա խորացմամբ:

Երախտագիտություն հայտնելով բարձր գնահատականի համար՝ ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանն ասել է, որ պաշտոնավարման ընթացքում ներդրել է առավելագույն ջանքերը երկու երկրների հարաբերությունների զարգացման համար:

Նա նշել է քաղաքական, մշակութային ոլորտներում փոխգործակցության բարձր մակարդակը և ընդգծել եգիպտական կողմի պատրաստակամությունը՝ տնտեսական կապերը ևս այդ նշաձողին հասցնելու, քանզի Հայաստանն ունի ներդրումային լավ հնարավորություններ:

Մտքեր են փոխանակվել զբոսաշրջության, կառուցապատման, տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցության հեռանկարների շուրջ:

Վարչապետը հաջողություն է մաղթել Եգիպտոսի դեսպանին հետագա գործունեության մեջ և հույս հայտնել, որ իր փորձառությամբ և գիտելիքներով պարոն Դիսուկին կշարունակի նպաստել հայ-եգիպտական կապերի սերտացմանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն