Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու կոչ՝ Շվեյցարիայի դաշնային խորհրդարանին
Հոկտեմբերի 14-ին Շվեյցարիայի Ժնև կանտոնի և Հանրապետության Մեծ խորհուրդը (Ժնև նահանգային խորհրդարան; Le Grand Conseil de la République et Canton de Genève) քննարկել և ընդունել է «Հայաստանի գոյատևման համար» Շվեյցարական սոցիալիստական կուսակցության և Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության մի շարք անդամների կողմից համատեղ նախաձեռնած բանաձևը։
Բանաձևով մասնավորապես կոչ է արվում Դաշնային ժողովին (Շվեյցարիայի դաշնային խորհրդարանին).
• դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիան,
• ձեռնարկել միջոցներ, որպեսզի Ադրբեջանի գործողությունները չֆինանսավորվեն Շվեյցարիայում ադրբեջանական հումքի վաճառքից ստացվող եկամուտներից,
• ճանաչել Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը,
• անել հնարավորը հայ ռազմագերիների հայրենադարձման համար։