Սրբուհի Ղազարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սրբուհի Ղազարյանին վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Սրբուհի Ղազարյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից»,- ասվում է որոշման տեքստում։